Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Փակուղի ֆիլմը մրատին երկու միջազգային կինոփառատոների կմասնակցի

Փակուղի ֆիլմը մրատին երկու միջազգային կինոփառատոների կմասնակցի
13.03.2017 | 19:14

ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը այս ամիս կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոներում:

Ռումինիայում այսօր մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է Լավագույն ֆիլմ անվանակարգում:
Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է պրեմիերաներ արտամրցութային ծրագրում:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնը թվով 13-րդ միջազգային փառատոնն է որին կմասնակցի ֆիլմը:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ